Իրադարձություններ Հայաստանում
Ուղերձ Տորոնտոյի Հայ բժշկական ընկերակցությանը
Կանադայի Օնթարիո նահանգում գործող Հայ բժշկական ընկերակցությունը (ԱՔՄԱՕ) ստեղծվել է 1988 թվականի դեկտեմբերի 7-ի սպիտակյան երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով։ Սակայն, ինչպես շատ դեպքերում, մարդասիրական կարճատև օգնությունը վերաճեց հայրենիքի հետ երկարամյա համագործակցության։
Դեկտեմբերի 7-ին ԱՔՄԱՕ-ն երկրաշարժի 25-ամյա տարելիցի ոգեկոչման և միաժամանակ իր գործունեության 25-ամյակի կապակցությամբ երեկույթ էր կազմակերպել։ Այդ առթիվ ուղերձ էր հղել ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը.
«Հարգելի՛ հայրենակիցներ, քույրեր, եղբայրներ,
Ջերմորեն ողջունում եմ հեռավոր Կանադայի Օնթարիո նահանգի Հայ բժշկական ընկերակցությանը՝ ԱՔՄԱՕ-ին, հայրենանվեր իր գործունեության 25-ամյակի կապակցությամբ։
Բարեգործական ձեր կազմակերպությունը Տորոնտոյի հայ համայնքում ծնունդ առավ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժից տուժածներին օգնելու վեհ նպատակով։ Նվիրյալ բժիշկների, ատամնաբույժների, դեղագործների և հիվանդապահների ձեր խումբը հայ գաղութի բոլոր միությունների հետ շտապեց երկրաշարժից տուժածներին հասցնել դեղորայք և բժշկական օգնության կազմակերպման համար անհրաժեշտ միջոցներ։
Պատմությունը վկայում է, որ դժվարին, վշտի ու ցավի պահերին մեր ժողովուրդը մշտապես համախմբվում է` ի հայտ բերելով մարդասիրական լավագույն հատկանիշները։ 1988-ի երկրաշարժը ֆիզիկապես ցնցեց մեր հայրենիքը՝ անդառնալի կորուստներ ու հոգեկան մեծ ցավ պատճառելով։ Եւ մենք ականատեսը եղանք, թե սոսկալի այդ աղետն ինչպես մեկ բռունցք դարձրեց ողջ հայությանը։ Աշխարհի ամեն ծայրից օգնության ձեռք մեկնեցին մայր Հայաստանում ապրող հայրենակիցներին: Նույնը եղավ արցախյան գոյամարտի ողջ ընթացքում։ Կանադահայ բժշկական ձեր ընկերակցության ջանքերով Հայաստանի համար դժվարին տարիներին շտապ օգնություն հասցնելուն զուգահեռ կազմակերպվում էին բժիշկների և հոգեբանների շարունակական այցեր Հայաստան, տասնյակ հայաստանցի մասնագետների վերապատրաստում Կանադայի առաջատար կլինիկաներում:
Հարգելի բարեկամներ, հատկապես ուրախալի և ոգեշնչող է, որ Հայ բժշկական ընկերակցությունը շատերի պես շարունակում է հայրենասիրական իր գործունեությունը։ Համագործակցելով Լեռնային Ղարաբաղի առողջապահության նախարարության հետ Շուշիում, Հադրութում, Մարտունիում և Մարտակերտում ձեր կողմից հիմնված ատամնաբուժարանները և դեղատները կանադահայերիդ չընդհատվող ներդրումների շնորհիվ մինչև այսօր ապահովվում են անհրաժեշտ գործիքներով և դեղորայքով, շարունակում են անվճար ծառայություններ մատուցել տեղի բնակչությանը։
Հարգելի՛ բարեկամներ, ես որպես Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար չափազանց բարձր եմ գնահատում մեր հայրենակիցներից յուրաքանչյուրի ջանքերը մայր Հայաստանի և ազատագրված Արցախի առողջապահական համակարգերի բարելավման, դրանց առանձին ճյուղերի ու բուժհիմնարկների շարունակական զարգացման, ինչպես նաև բժիշկների վերապատրաստման ուղղությամբ։ Մեծ, թե փոքր՝ բոլոր նախաձեռնություններն էլ կարևոր ու գնահատելի են։ Քանզի Հայրենիք-Սփյուռք համագործակցությամբ ապահովում ենք մեր բոլորի երազած անկախ Հայաստանի առաջընթացն ու հզորությունը։
Վստահ եմ, որ երկրաշարժի 25-ամյա տարելիցի ոգեկոչումն այսօր հայրենասիրության մի նոր լիցք կհաղորդի Տորոնտոյի հայության շրջանում։
Ինչպես Գարեգին Նժդեհն է ասել` «Հայրենիքները հզորանում են, գոյություն են ունենում հայրենասիրությամբ և ընկնում` հայրենասիրության պակասից»։
Հայաստանը համայն հայության Հայրենիքն է։ Իսկ հայ ժողովուրդը հայրենասիրության պակաս չունի, և բոլորիս պարտքն ու երազանքն է զարգացած Հայաստանի Հանրապետություն և Արցախ ունենալը:
Հարգելի՛ բարեկամներ, թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհավորել Կանադայի Օնթարիո նահանգի Հայ բժշկական ընկերակցությանը 25-ամյակի կապակցությամբ և երախտիքի խոսք հղել բոլորին` նվիրումի ու հայրենիքին ցուցաբերած աջակցության համար։
Իսկ հայրենիքը համայն հայության ամենաջերմ տունն է ողջ երկրագնդի վրա։
Շնորհակալություն ուշադրության համար»։
09.12.2013 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ